ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Բողոքելու բան չունեն, պահանջելու բան չունեն, մեղավոր չկա

Բողոքելու բան չունեն, պահանջելու բան չունեն, մեղավոր չկա
15.01.2024 | 08:18

Զինվորի մահվան մասին լուրերը լրահոսում սովորական են դարձել։ Ասես այդպես էլ պիտի լինի։ Ոչ հանրային ընդզվում կա, ոչ ծնողական, ոչ էլ մայրական...

«Բռնապետ» Սերժ Սարգսյանի օրոք, դիվերսիայից զոհված կամ միջանձնային հարաբերությունների պատճառով մահացած զինվորի ծնողները իրենց որդու դագաղը վերցնում, գալիս, հասնում էին Բաղրամյան 26՝ պատասխան պահանջելու։ 5000-ից ավել զոհ 44-օրյայում եղավ, 200-ից ավել 2022-ի սեպտեմբերին եղավ, օրը մեջ էլ տարբեր հանգամանքներում են մահանում այդ նույն զինվորները, բայց գրեթե լռություն ա։ Ամենաշատը 100 ծնող հաշվես 44-օրյայից, որ մինչ էսօր պայքարում են։ Մնացածը հարմարվել են, համակերպվել, ընդունել էդ փաստը։ Բողոքելու բան չունեն, պահանջելու բան չունեն, մեղավոր չկա... 18 տարի պահես, տաս պապիկյան սուրոյին, տանեն, գլուխն ուտեն, ու դու բան չունենաս ասելու։ Աբսուրդ ա։

Զոհված տղերքից մեկի պայքարող ծնողներից մեկն էր պատմում։ Ասում ա՝ մեր գյուղում մենակ ես նիկոլական չեմ։ Էլի զոհվածներ կան, բայց ծնողները նիկոլական են։ Ու էդ նիկոլականներից մեկին մի օր ասեցի. «Որ տղուդ դպրոցում մի դասատու թարս էր նայում, գալիս, դպրոցը օդ էիր հանում, ասում էիր՝ դուք ո՞վ եք, որ իմ էրեխուն թարս նայեք։ Բա հիմա տարան, էրեխուդ գլուխը կերան, բան չունե՞ս ասելու։ Ձեն չէր հանում...»։

Հանրային ընդվզումը արդյունք չի տա, եթե զոհվածի, մահացած զինվորի ծնողը համակերպվել ա էս իրականության հետ, տեղ-տեղ գլխի տակ փափուկ բարձ են դրել, ճամփել, տեղ-տեղ գրպանը փող են դրել, ճամփել, տեղ-տեղ էլ հակոբյան աննաների մոտ օգնական են նշանակել...

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6100

Մեկնաբանություններ